«Երևանի սննդի կոմբինատ» ՖՈՒՏԲՈԼ

«Երևանի սննդի կոմբինատ» նախագահ Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի մեծ սիրահար է: Նա ոչ միայն սիրում է հետևել աշխարհի թիվ մեկ մարզաձևին, այլ նաև սիրում է խաղալ ֆուտբոլ` վարելով ակտիվ սպորտային կյանք: Ֆուտբոլի նկատմամբ սերը նրան դրդեց 2002 թվականին ստեղծել սիրողական թիմ և մասնակցել տարբեր ֆուտբոլային մրցաշարերի:

«Երևանի սննդի կոմբինատ» թիմի հաջողություններից հետո Թովմաս Գրիգորյանը որոշեց սիրողական մակարդակից անցնել պրոֆեսիոնալ ակումբի ստեղծմանը: Նա հիմնեց «Երևանի սննդի կոմբինատ» ֆուտզալի թիմը, որը սկսեց հանդես գալ Հայաստանի առաջնության շրջանակներում: Արդյունքում, «Երևանի սննդի կոմբինատ»-ի մուտքը մեր երկրի առաջնություն էապես մեծացրեց հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ: 2003 թվականին նորաստեղծ այս թիմը հավասար պայքար մղեց ժամանակին հզոր ավանդույթներ ունեցող «Փյունիկ», «Պոլիտեխնիկ» և Վանաձորի «Ցալկուտի» թիմերի հետ:

2004-2005 թվականների առաջնության ընթացքում թալգրիգցիները հռչակվեցին հանրապետության չեմպիոն և իրավունք ստացան մեր երկիրը ներկայացնելու Ֆուտզալի չեմպիոնների մրցաշարում: Լոնդոնում կայացած խմբային մրցաշարի նախնական փուլում «Երևանի սննդի կոմբինատ»-ի համար խմբային մրցաշարի վերջին հանդիպումը վճռորոշ չէր, և թեև անգլիական «Սպիտակ արջերը» հաղթեցին մեր թիմին 2-1 հաշվով, միևնույն է խմբային այս փուլում առաջին տեղը զբաղեցրեց «Երևանի սննդի կոմբինատ» և իրավունք ստացավ հանդես գալու ընտրական երկրորդ մրցաշարում, որտեղ մեր ֆուտզալիստների մրցակիցներն էին պորտուգալական «Բենֆիկան», Կիպրոսի «Արարատը» և հունգարական «Արամիսը»: «Բենֆիկան» այն ժամանակ եվրոպական ֆուտբոլի լավագույն թիմերից էր և բոլոր մասնագետների կարծիքով պորտուգալացիները թալգրիգցիներին պետք է հաղթեին երկնիշ թվով: Բայց այն, ինչ կատարվեց խաղահրապարակում զարմացրեց բոլորին:

Առաջին րոպեներին բաց թողած գոլը չընկճեց մեր չեմպիոնին և «Երևանի սննդի կոմբինատ»-ի Գրիգոր Կապուկրանյանի խփած երկու գնդակների շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրոդ կեսում ամենակարող «Բենֆիկան» հավասարեցրեց հաշիվը և խաղավարտից 40 վայրկյան առաջ 2-2 հաշիվը վառվում էր լուսատախտակին: Այնուամենայնիվ, պորտուգալական թիմը կարողացավ «պոկել» հաղթանակը, բայց մեր թիմը իրեն դրսևորեց ամենալավ կողմերով:

Հարկ է նշել, որ «Բենֆիկան» հաջորդ երկու խաղերում իր մրցակիցներին ջախջախեց միայն չոր հաշիվներով` 8-0 և 10-0: Իսկ թալգրիգցիները այդ ծանր խաղից հետո հաջորդ երկու հանդիպումներն էլ ոչ ոքի ավարտեցին: Այս հանդիպումները հայկական ֆուտզալի պատմության մեջ կմնան որպես բարձր վարկանիշի խաղեր, որտեղ որակը և կազմակերպվածությունը առաջին պլանում էին:

Բացի չեմպիոնի տիտղոսից «Թալգրիգ» երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը: Իսկ 2004-2005 թվականներին «Երևանի սննդի կոմբինատ»-ի կազմի հարձակվող Արմեն Գյուլամբարյանը դարձել է 111 գոլի հեղինակ և ճանաչվել Եվրոպայի լավագույն ռմբարկու:

Այսօր «Երևանի սննդի կոմբինատ» թիմի ֆուտբոլիստները խաղում են հայկական այլ թիմերում: Բուն «Երևանի սննդի կոմբինատ»-ը դադար է վերցրել ֆուտզալի մրցաշարում, սակայն նրա վերադարձին սպասում են շատերը:

 

Scroll to top