«Թալգրիգ» ընկերությունն իր բարձրակարգ տեխնոլոգիաներով արտադրվող ալյուրի շնորհիվ դոմինանտ տեղ է զբաղեցնում տեղական այլ ձեռնարկությունների շարքում։ Ընկերությունը կարող է հանդիսանալ հուսալի և շահաբեր գործընկեր ցանկացած կազմակերպության կամ անհատի համար, ով կցանկանա փոխշահավետ համագործակցություն սկսել «Թալգրիգ» ընկերության հետ ալյուրի արտադրության, վաճառքի կամ սպառման գործընթացում։ Ալյուրն արտադրվում է հենց անմիջապես ընկերության արտադրամասերում։ Ընկերությունը ալյուր է արտադրում ցորենի համաշխարհային շտեմարան հանդիսացող ղազախական և ռուսական ցորենից: Ընկերության տնօրինությունն ուշադրության կենտրոնում է պահում հատկապես որակյալ ցորենի ներմուծումը։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, որպեսզի ալյուրը ստացվի միմիայն առողջ ցորենից՝ լաբորատոր և տեխնոլոգիական խիստ հսկողության ներքո։

Scroll to top