GIULIO PAGANI

2013 թվականից «Երևանի սննդի կոմբինատ»-ը հանդիսանում է իտալական աշխարհահռչակ “Pasta Zara” ընկերությանը պատկանող “Giulio Pagani” ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։ “Giulio Pagani”-ն, պատրաստված լինելով ցորենի կարծր տեսակից (durum), դասվում է պրեմիում դասի մակարոնեղենի շարքին։

Ապրանքանիշի բացառիկությունը կայանում է նրանում, որ որոշ տեսակներ բաղադրությունում պարունակում են ձվային հավելումներ։ Իսկ գունավոր մակարոնեղենի ներկանյութերը միայն բնական հիմքերից են․ կանաչը՝ սպանախից, կարմիրը՝ լոլիկից։ Ապրանքանիշը ներկայացված է 50-ից ավել տեսակներով։ Նախատեսված է թե՛ աղցաններ, և թե՛ տաք ուտեստներ պատրաստելու համար։  

Scroll to top