PASTA IMPERIA

«Երևանի սննդի կոմբինատ»-ի արտադրած մակարոնները ոչ միայն գոհացնում են ամենախստապահանջ տիկինների պահանջները, այլև ապացուցում են, որ համեղ խորտիկը միաժամանակ կարող է լինել նաև գեղեցիկ, հետևաբար կարող է գոհացնել ոչ միայն իր համի նրբությամբ, այլև կարող է էսթետիկ հաճույք պատճառել։

Այս հարցին հետևողական մոտենալու մասին փաստում են մակարոնի տեսականու տարատեսակ նմուշները, որոնք անընդմեջ նորացվում են և փոփոխվում։

«Երևանի սննդի կոմբինատ»-ը հայաստանյան շուկային այսօր արդեն առաջարկում է մակարոնեղենի շուրջ 30 անուն ապրանքատեսակ, որոնց մեջ ներառվում է նաև բոլորիս շատ հայտնի թաթարբորակի և «Советская» տեսակի մակարոնեղենը։ Նշված 30 տեսակները արտադրվում են 400 և 900 գրամ, ինչպես նաև 2, 3, 5, 10, 15 կգ փաթեթավորումներով։ Ընկերության կողմից առաջարկվող արտադրանքը մատչելի է, ինչը սակայն չի ազդում որակի նվազման վրա, այլապես ընկերության արտադրանքը չէր ունենա այն պահանջարկը, որն ունի այսօր։ Մասնակցելով 2008, 2009 և 2010 թվականների «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը՝ «Երևանի սննդի կոմբինատ»-ը  իր Պաստա Իմպերիա մակարոնեղենի ապրանքատեսակով անընդմեջ ճանաչվել է առաջին մրցանակակիր։

 

Scroll to top