ԳՅՈՒՂԻ ԼԱՎԱՇ

Առանձնահատուկ ոգևորությամբ պետք է խոսել «Երևանի սննդի կոմբինատ»-ի կողմից արտադրվող լավաշի մասին, որն իր «Գյուղի լավաշ» անվանումը ստացել է ոչ պատահական։ Լավաշն այստեղ արտադրվում է հին հայկական ավանդական բաղադրատոմսով, իսկ բոլորիս հայտնի այդ բաղադրատոմսի մեջ հատկապես նշանակալի է խմորիչի բացակայությունը։ Առանց խմորիչի լավաշն օգտակար է առողջության համար, բացի այդ, այն ունի բացառաիկ նրբության բույր և համ։

Լավաշ թխելու ավանդական տարբերակին վերադառնալն, իհարկե, հասու էր նաև մեր օրերում, և այդ հնարավորությունն օգտագործեց «Երևանի սննդի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Թովմաս Գրիգորյանը։ Նա ցանկանում էր, որ մեր բնակչությունն իր սննդակարգի մեջ մտցնի բացառապես առողջարար և անվնաս հացամթերք։ Այս հացատեսակի շուկա մուտք գործելն անհավատալի էր շատերի համար։ Այնուամենայնիվ, Թովմաս Գրիգորյանը հավատաց իր իսկ մտքին և, իհարկե, չսխալվեց։

«Երևանի սննդի կոմբինատ»-ի այս համարձակ քայլը տվեց իր պտուղները։ 2009 թվականին «Երևանի սննդի կոմբինատ»-ը արդեն հասցրել էր «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել առաջին մրցանակակիր իր «Պաստա Իմպերիա» մակարոնի տեսականիով։ Այդ ժամանակ էլ «Գյուղի լավաշ»-ն ավելացավ «Երևանի սննդի կոմբինատ» արտադրատեսակների ցանկին։ Հենց 2009-ի մրցանակաբաշխության ժամանակ ընկերության ներկայացուցչի կողմից արտահայտվեց հստակ ակնկալիք այն մասին, որ 2010-ի մրցանակաբաշխությանը նույն պարգևին կարժանանա նաև «Գյուղի լավաշ» ապրանքանիշը, որը դեռ նոր էր մտել արտադրության մեջ։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում այս հացատեսակն ըստ արժանվույն գնահատվեց բնակչության կողմից, ապա, ինչպես և ակնկալվում էր, 2010-ի «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխության ժամանակ դարձավ առաջին մրցանակակիր։

Սպառողի գոհունակությունն ավելի է ոգևորում և խթան է հանդիսանում, այսպես կոչված, առաքելությունը նոր բովով շարունակելու համար։ Ընկերությունն ավանդական հիմունքներով է արտադրում նաև «Խաշի լավաշը», որը դյուրամարս է և ուղղակի անփոխարինելի, թե՛ խաշ, և թե՛ ցանկացած այլ ապուր ուտելու համար։

Այսպիսով, «Գյուղի լավաշ»-ը խորապես օգտակար և մաքուր հացամթերք է։

 

Scroll to top