ՑՈՐԵՆ - ԱԼՅՈՒՐ

«Երևանի սննդի կոմբինատ» ալյուրն արտադրում է հենց անմիջապես ընկերության արտադրամասում։ Օգտագործվում է հայտնի «Կարմրահատ» որակյալ ցորենը։ Ընկերության գլխավոր տնօրենի ուշադրության կենտրոնում է հատկապես ցորենը, որպեսզի ալյուրը ստացվի միմիայն առողջ ցորենից։ Այն ստացվում է լաբորատոր և տեխոնոլոգիական խիստ հսկողության ներքո։

Նշենք, որ ընկերության կողմից արտադրվող ալյուրն արտադրվում և վաճառվում է 1 և 2 կիլոգրամանոց թղթե տոպրակներով, ինչպես նաև 5, 10, 25, 50 կիլոգրամանոց պարկերով։ 

Անհրաժեշտ պայմաններին համապատասխան տեխնոլոգիաները, բարձր արտադրական հնարավորությունները և ինովացիոն ընդունակությունների առկայությունը «Երևանի սննդի կոմբինատ»-ը հնարավորություն են տալիս շուկայում ներկայանալ բարձրորակ և միաժամանակ մատչելի ալյուրով, ինչի շնորհիվ «Երևանի սննդի կոմբինատ»-ը դարձել է ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկը։

«Երևանի սննդի կոմբինատ» «Պրեմիում» ապրանքանիշն այսօր արդեն հասցրել է արժանանալ տնային տնտեսուհիների հավանությանը։ Դրա մասին փաստում են ընկերության գրասենյակում հնչած բազմաթիվ շնորհակալական հեռախոսազանգերը, որոնք պարբերաբար ավելանում են՝ ոգեշնչելով թե´ տնօրինությանը, և թե´ ընկերության աշխատակիցներին։ Եվ հենց սպառողի բարձր գնահատանքն է համարվում չափանիշ «Երևանի սննդի կոմբինատ»-ի համար։ Այնուամենայնիվ, գնորդի բարձր գնահատանքին արժանանալուց հետո ընկերությունն ամենևին էլ չի բավարարվում եղածով, այլև շարունակում է իր զարգացման ուղին՝ սպառողներին գոհացնելու մեծ ակնկալիքով։

Scroll to top